Մանկավարժական խորհրդի արձանագրություն

Ծնողական խորհրդի արձանագրություն

Տնօրենի մրցույթի հայտարարություն

Ապարանի ֆիզիկամաթեմատիկական ավագ դպրոցը հիմնադրվել է 2009թ.: Դպրոցի պատմությունը սկսվել է  1903թ.-ից` Եղիշե Վարժապետի /Փառանձնունի / նախաձեռնությամբ: Դպրոցում  սովորում են  182 աշակերտներ:Դպրոցում գործում  է հումանիտար և բնագիտամաթեմատիկական հոսքի դասարաններ:Դպրոց ապահովված  է  նոր գույքով, ունենք քիմիայի, կենսաբանության, ֆիզիկայի լաբորոտորիաններ, նաև  երկու համակարգչային սենյակներ: Դպրոցի տերիտորիայում ունենք ուսումնամարզական հրապարակ: Այս ամենը նպաստում է  աշակերտների կրթության բովանդակության բարձրացմանը, ռազմահայրենասիրական դաստիարակությանը, անձի համակողմանի  և ներդաշնակ զարգացմանը:

 

Հայտարարություն

 

ՀՀԿԳՄՍՆ «Ապարանի ֆիզմաթ ավագ դպրոց» ՊՈԱԿը_տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի» 6-րդև 7-րդ կետերի համաձայն՝ ՀՀԿԳՄՍՆ  «Ապարանի ֆիզմաթ ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար:

  1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններնեն՝

1) ՀՀ քաղաքացիությունը.

2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):

  1. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`

1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.

2) ՀայաստանիՀանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.

3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.

4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը`թղթային և էլեկտրոնային տարբերակներով.

5) ինքնակենսագրություն:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Փաստաթղթերն ընդունվում են ՀՀԿԳՄՍՆ «Ապարանի ֆիզմաթ ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում 2021թ_հոկտեմբերի 29 -ից մինչև նոյեմբերի 18 -ըներառյալ, ամենօր՝ժամը 0900-ից մինչև ժամը_1500-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային`տոնական և հիշատակի օրերից:

Մրցույթը տեղի կունենա 2021թ դեկտեմբերի 2-ին՝ժամը 1500-ին,

_ՀՀԿԳՄՍՆ Ապարանի ֆիզմաթավագ դպրոցում, ք. Ապարան, Գ. Նժդեհ2,

 

Տեղեկությունների համար դիմել` 093625858, aparan3@schools.am

Զարգացման ծրագիր_2021-202626

 

Հայտարարություն

2021թ. նոյեմբերի 23-ին ժամը 1200 ՀՀ ԿԳՄՍՆ Ապարանի ֆիզմաթ ավագ դպրոցի ծնողխորհուրդը կազմակերպում է հանդիպում դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար հայտարարված մրցույթի հավակնորդ Նվարդ Բարսեղյանի հետ:

Խորհրդի աշխատանքներին կարող են մասնակցել նաև  ծնողական խորհրդում չընդգրկված ծնողները:

Կառավարման խորհրդի ծնողխորհուրդը  ներկայացնող  ներկայացուցիչներ

 

 

 

 

Հայտարարություն

2021թ.  նոյեմբերի 24-ին ժամը 1500 ՀՀ ԿԳՄՍՆ Ապարանի ֆիզմաթ ավագ դպրոցի մանկավարժական խորհուրդը կազմակերպում է հանդիպում դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի մասնակից  Նվարդ Բարսեղյանի հետ:

Կառավարման խորհրդի մանկխորհուրդը  ներկայացնող  ներկայացուցիչներ